div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

28.06.2016

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ


Ես սիրում եմ քո աչքերի
Ոսկեշղարշ ծովն սնհատակ,
Քո շուրթերից անվերջ հնչող
Ադամանդե խոսքերը թանկ,
Քո հայացքի հեռուներում
Լուռ բնակվող համեստությունն,
Որն անդադար հմայելով
Պարգևում է ինձ մի նոր կյանք…

24.06.2016

ԻՆՉ-ՈՐ ՄԻ ՕՐ



Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ,
Մենք նորից կհանդիպենք,
Կխաչվեն աչքերը մեր,
Նորից անցյալը կհիշենք...

22.06.2016

ԵՐԵԿՈՅԱՆ ԱՆՈՒՐՋՆԵՐ



Երեկո էր...
Ամենօրյա երեկոների նման գեղեցիկ երեկո... 
Ես սովորականի նման պատուհանից դուրս էի նայում ու  ըմբոշխնում էի մայրամուտը, հիանում երկնքի գեղեցիկ կարմիրով, իսկ բակում խաղացող փոքրիկների աղմուկը օգնում էր ինձ զգալ կյանքի այն երջանիկ ակնթարթը, որը կարծես խառնվելով մայրամուտի գեղեցիկ տեսարանի հետ, ստիպում էր անդադար երազել...

ՔԵԶ ՄՈՏ ԵՄ ԳԱԼԻՍ


Կարոտից խելագար,
Կարոտից խենթահար,
Ես քո գիրկն եմ գալիս,
Որ փարվեմ քնքշաբար…

06.06.2016

ԲԱՐԵՎ


Բարև ով մարդիկ,
Բարև ով աշխարհ
Բարև ընկերներ,
Կյանքի ճանապարհ,
Բարև հարազատ,
Օտար, անծանոթ,
Բարև տիեզերք,
Կյանք մեր երազկոտ...

04.06.2016

ՄԵԿ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ


Միավորվել են հոգիները մեր,
Միաձուլվել են, դարձել մեկ մարմին,
Համաձայնվել են ապրել իրար կողք,
Սիրով պարորվել, ապրել միասին…

03.06.2016

ՍԻՐՈ ԽՈՍՔԵՐ


- Ես քեզ սիրում եմ,
Այս խոսքերը
Ասես ծնվել են իմ սրտից,
Եվ առնելով հրե թևեր
Քեզ են հասել երկնքից…
Ջերմացրել են սիրտը քո նուրբ,
Ադամանդե շողերով,
Երգ են երգել սրտիցս ծնված,
Նուրբ ոսկեշող բառերով…
Ու դարձել մեզ  հովանավոր,
Մեր սրտերին սեր տալով,
Սովորեցրել անկեղծ սիրել,
Ապրեր մեկ մեկու սիրով…

01.06.2016

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՓՈՔՐԻԿ


Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է... Օր, որը ամբողջովին նվիրված է միայն երեխաներին, և բոլոր նրանց, ովքեր իրենց երեխա են համարում:
Շնորհավորում եմ բոլոր վերը նշված փոքրիկներին, ցանկանում եմ, որպեսզի նրանք միշտ լինեն առողջ, առույգ, զվարթ ու երջանիկ... Ցանկանում եմ, որ նրանք միշտ ապրեն այնպիսի պարզ երկնքի տակ ու այնպիսի խաղաղ պայմաններում, որ երբևիցէ չունենան մեր պաշտպանության կարիքը... 
Սիրելի փոքրիկներ, միշտ առողջ լինեք, երջանիկ, ուշրջապատված միայն բարի մարդկանցով, որպեսզի երբեք չզգաք վատի ներկայությունը: Միշտ անհոգ վայելեք ձեր մանկությունը և դարձեք հայրենիքի ու Ձեր ընտանիքի ապագան կերտողը: Միշտ այնպիսի միջավայրում մեծանաք, որպեսզի ձեր ապագայի տեսլականն ու ապագայի հետ կապված բոլոր ծրագրերը միանշանակ լավը լինեն ու իրագործելի...
Եվ վերջում խոսքս ուղղում եմ բոլոր ծնողներին.
Սիրելի ծնողներ, ամուր պահեք ու փայփայեք ձեր երեխաներին, նրանց հնարավորինս հեռու պահելով բոլոր տեսակի վատ երևույթներից, գնահատեք նրանց ու խելացի մարդ դաստիարակեք, քանի որ նրանք են ձեր և մեր ապագան կառուցողներն ու պաշտպանները... Եկեք տարվա բոլոր օրերը նվիրենք նրանց պաշտպանությանն ու զարգացմանը, որպեսզի հետո արժանի բերք քաղենք այս ամենից.. Որպեսզի երբեք նրանք չիմանան ինչ ասել է վատը և ինչ ասել է վախը, ինչ ասել է չգնահատված լինելն և որ ամենակարևորն է նրանք երբեք չիմանան ինչ ասել է մեծանալ ծնողներից հեռու՝ օտարության մեջ...
Տոնդ շնորհավոր սիրելի փոքրիկ...


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար