div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

22.05.2016

ՍԻՐԱՀԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՈՒՆ


Եթե լինեի ես մի ծաղիկ նորաբաց
Կուզեի պոկեին ու նվիրեին միայն քեզ...
Եթե լինեի ես մի պարտեզ ծաղկաշատ,
Կուզեի մտնեիր այդ պարտեզը միայն դու...
Եթե լինեի ես մի երկինք աստղալի,
Կուզեի շողաին այդ ասղերը միայն քեզ...
Եթե լինեի սիրահարի երգող երգ,
Կուզեի լինես երգ լսողը միայն դու...
Եթե լինեի սիրուն գերի դարձած սիրտ,
Կուզեի լինես սիրտ գերողը միայն դու...
Եթե լինեմ մի պատանի սիրահար,
Թող, որ լինես իմ սիրելին միայն դու...

27․11․2011թ․

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար