div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

26.04.2016

ԴՈՒ


Դու այնքան վառ երազներ ես
Արթնացրել իմ հոգում,
Որ առանց քեզ այս աշխարհը
Չեմ պատկերացնում…

Դու այնքան նուրբ անուրջներ ես
Վառել իմ սրտում,
Որ առանց քեզ զարկը սրտիս
Չեմ պատկերացնում…
Բյուր իղձեր ու երազներ ես
Ցանել իմ մտքում,
Որ հավաքել պտուղները
Էլ չեմ հասցնում…
Դու դարձել ես տիեզերքն իմ,
Որ փայլում է աստղերով,
Ով այս անտակ կյանքի ծովում
Լույս է սփռում գիշերով…
Եվ ամեն տեղ վառում բազում
Նուրբ երանգներ ինձ համար,
Եվ ստիպում է ժպտալ անվերջ
Սիրով արբել անդադար…

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար