div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

15.04.2016

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ


Դե խոսիր ինձ հետ ով դու լռություն,
Խոսիր՝ հասկանամ ի՞նչ է կատարվում,
Ինչո՞ւ  ամեն բան այսպես խառնվեց,
Շուրջ բոլորն ինչո՞ւ այսպես փոթորկվեց…
Արնախում թուրքը ինչո՞ւ կատաղեց
Եվ հայրենիքիս վրա հարձակվեց…
Ինչո՞ւ խանգարեց անդորը մանկան,
Ծնողին ինչո՞ւ արցունքով թողեց,
Եվ անմեղ մարդկանց արյուն թափելով
Իր երազանքին նա հասնել փորձեց...
Բայց ինչպես եղավ տարիներ առաջ,
Այս անգամ էլ նա կրկին սխալվեց…
Մերն էր Արցախը ու մերն էլ մնաց,
Արցախցին հողից իր տեղ չգնաց,
Հայ զինվորն ընկավ հերոսի մահով,
Բայց իր հետ անթիվ թշնամի տարավ…
Դե խոսիր ինձ հետ, բացատրիր, տեսնեմ,
Ինչո՞ւ պատանին դեռ կյանք չտեսած
Մահվան սառնության գրկում հայտնվեց,
Բայց կյանքի գնով նույնիսկ մի փոքր
Իր հայրենիքի հողից չտվեց…
Արյամբ պաշտպանեց հողն արիների,
Մեր հերոսների ցանկն ավելացրեց,
Եվ ապացուցեց, որ հայը երբեք
Իր հայրենի  հողն անտեր չի թողնի…
Կդառնա մասնիկը այդ մի բուռ հողի,
Եվ այդ հողում էլ արմատ կգցի,
Իր արյան գնով պաշտպանած հողում
Մի հերոսական նոր կյանք կկերտի…
Բայց դու լռում ես, ոչինչ չես խոսում,
Կարծես թե լինես մի չար աշակերտ,
Ով դասարանում գլուխկախ կանգնել,
Ուսուցչուհու խոսքից է կարմրել…
Բայց դու անզգամ, չես էլ կարմրում,
Լուռ նայում ես, թե ինչպես են զոհվում,
Եվ աչք ես փակում, կատարվածներին
Արդար դատաստան տալու փոխարեն…
Դե, խոսիր ինձ հետ, ով դու լռություն,
Բավ է, թե ինչքան այդպես լռեցիր,
Դե, խոսիր, տեսնեմ ինքդ ի՞նչ ես զգում,
Մի՞թե դու ինքդ հիմա չես զղջում,
Որ այսպես եղավ... Որ մի պատանի
Զինվոր իր կյանքը զոհեց՝ հեռացավ,
Բայց թույլ չտվեց, որ օտար ոտքը
Իր հայրենիքի հողը տրորի...
Իսկ դու լռում ես, անտարբեր նայում,
Թե լուրջ բոլորդ ինչ է կատարվում,
Եվ անտեսելով ողջ մարդկայինը՝
Կարևորում ես շահը այս կյանքում...
Դե խոսիր, տեսնեմ, ինչպե՞ս ես նայում
Մանկան աչքերին, ով լաց է լինում,
Արցունքն աչքերին, կարոտը սրտում,
Իր հոր գալուստի վայրկյանն է տենչում...
Իսկ նա էլ չի գա...
Ինչպես ես կարող անտարբեր նայել
Այն մոր աչքերին, ով ահասառսուռ,
Իր կորցրած որդու ցավից տառապում,
Իր մինուճարի կորուստն է սգում...
Մի՞թե քո խղճին վրա չի ազդում,
Երբ սիրած աղջիկն իր սիրելիին
Ճանապարհում է սահմանին պաշտպան...
Բայց սիրելիի մարմինն է ստանում.
Այն էլ փակ արկղում, նրան չի տեսնում...
Դե խոսիր ինձ հետ, ասա ինչ որ բան...
Բայց գիտե՞ս ինչ է... Ավելի լավ է
Ոչինչ մի ասա...
Լռիր լռություն...

Комментариев нет:

Отправить комментарий



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար