div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

24.02.2016

ԿԱՆԳ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ


Անցնում են օրերն իրար հետևից, 
Եվ սլանում է ժամանակն անգութ, 
Խլելով բազում օրեր իմ կյանքից, 
Թողնելով միայն հուշեր սև ու մութ… 

19.02.2016

ԱՊՐՈՒՄ ԵՄ ՀՊԱՐՏ


Այն օրից, ինչ աշխարհ եկա
Փորձություն էր կյանքը իմ,
Մեկ բախվում էի ամուր պատի,
Մեկ քայլում բախտի կողքին...

18.02.2016

ԳԱՐՈՒՆ



Շուրջս ամեն բան կանաչով պատվել,
Զմրուխտե փայլով է ամենը ներկվել,
Կարծես նոր ծնված մի մանկան ճիչով
Ինձ շրջապատող աշխարհն է լցվել…

ԱՄԱՌ


Արևի ոսկե շողերի ներքո
Ոսկեպատվել է կարծես թե շուրջս
Ամեն, ամեն բան,
Լցվել ջրմությամբ անհագ, անսահման... 

ԱՇՈՒՆ

Շուրջս ամեն բան գունազարդվել է,
Հագուստ է հագել բազմերանգ,
Երամներն անթիվ երկինքը պատել են,
Ասում են,- Մենք պետք է գնանք…

17.02.2016

ՁՄԵՌ


Նայում եմ ահա ես պատուհանիս,
Այնքան գեղեցիկ պատկեր է այնտեղ,
Կարծես նկարիչն իր նուրբ վրձինով
Մի նուրբ պակեր է զգույշ վրձնել այնտեղ….

08.02.2016

***
Գեղեցիկը միշտ է մնում գեղեցիկ, իսկ նրա ստեղծագործությունները դառնում են գեղեցկության խորհրդանիշ…
Գոռ Վարդանյան

***
Ոչ բոլոր հայերեն իմացողներն են հայ, և ոչ բոլոր հայրենիքում ապրող հայերն են հայրենասեր…

Գոռ Վարդանյան

***
Խոսելուց առաջ մի լավ մտածիր, արդյոք արտահայտում ես երկար մտածված քո սեփական միտք, թե պարզապես հնչեցնում ես բազմաթիվ անգամ ․լսվածը՝ քո մեկնաբանությամբ...
Գոռ Վարդանյան

***
Ճիշտ ժամանակին արված խելացի քայլը բացում է բոլոր փակ դռները…
Գոռ Վարդանյան

***
Երջանկությունը երբեք չի մահանում, պարզապես հեռանում է, տեղը զիջելով առավել մեծին…
Գոռ Վարդանյան

***
Եթե ցանկանում ես կյանք փրկել, ցանկացած քայլ արդարացված է, բացի մեկ այլ անմեղ կյանք խլելը…
Գոռ Վարդանյան

***
Երբ ցանկանում ես ապրել հանուն սիրո, ապա երբեք չես մահանա…
Գոռ Վարդանյան

***
Լավ է լինել մեկի կողմից սիրված, սակայն տիրել սիրո ամբողջ օվկիանոսին, քան թե սեր ասվածը բաժանել մասերի և տիրել օվկիանոսին մաս մաս…
Գոռ Վարդանյան

***
Իսկական սերը դավաճանություն չի հանդուրժում…
Գոռ Վարդանյան

***
Այն խոսքերը, որոնք ասում ես բոլորին, ու որոնք ընկալվում են որպես արդարացում, նմանվում են աղբի, որը թափված է ամեն տեղ …
Գոռ Վարդանյան

***
Տաղանդավոր մարդն ամեն տեղ փայլում է…
Գոռ Վարդանյան

***
Բնության մեջ ամեն բան անթերի էր մինչ այն պահը, երբ մարդ ոտք դրեց այնտեղ…
Գոռ Վարդանյան



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար