div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

26.08.2014

ԳՐԱՆԿԱՐ 31


22.08.2014

ԳՐԱՆԿԱՐ 30


ԳՐԱՆԿԱՐ 29


ԳՐԱՆԿԱՐ 28


20.08.2014

ՄԻԱՅՆ ԹԵ ԿԱՆՉԻՐ


Երբ պետք լինեմ քեզ,
Ձայն տուր՝ ես կգամ,
Կլինեմ կողքիդ
Ի՜նչ էլ որ լինի...
Կլինեմ կողքիդ ես ամեն վայրկյան,
Իմ ներկայությամբ ցավդ կմեղմեմ,
Հոգուդ ցավերին դարման կլինեմ,
Միայն դու կանչիր՝ և ես կգամ...

14.08.2014

ՓՈՐՁԱՆՔՆ, ՈՉ ԹԵ ՍԵՐ

Լինում են դեպքեր, երբ սերն աշխարհում,
Անթի՜վ, անհամար փորձանք է բերում,
Այո հենց փորձանք, այլ ոչ փորձություն...
Սիրո պաճառով այս մեծ աշխարհում,
Ինչե՜ր որ ասես, թե չի պատահում,
Սիրո պատճառով մարդիկ են զոհվում,
Երկրներ քանդվում, ավերակ դառնում,
Սիրո պատճառով այս մեծ աշխարհում,
Պատերազմներն են նույնիսկ արթնանում...
Իմ ու քո դեպքն էլ բացառություն չէ,
Եթե ոչ փորձանք, ապա էլ ինչ է.
Եթե ոչ փորձանք, ապա հանցանք է,
Սակայն հանցանքն էլ մի մեծ փորձանք է...
Մենք գիտակցելով կամ նույնիսկ և ոչ,
Հանդիպել ենք այս դատարկ աշխարհում,
Սակայն բաժանվել հիմա չի ստացվում...
Բայց գիտակցաբար պետք է բաժանվենք,
Քանզի շարունակել այսպես չի լինի,
Տանջում ենք այսպես հոգիները մեր...
Տանջում ենք, քանզի գիտակցում ենք, որ
Միասին լինել երբեք չենք կարող,
Դեմ հանգամանքներ՝ ինչքա՜ն որ ուզես,
Հաղթահարել որոնք, ցավոք չենք կարող...
Հենց Աստված է դեմ, քանզի լավ գիտի,
Որ սա մեր կյանքում մեծ փորձանք է մի,
Որն օդից եկավ, մեր սրտին կպավ...
Պետք է բաժանվենք, պետք է հեռանանք,
Եվ համակերպվենք իրավիճակին,
Քանզի պայքարել դժվար թե ստացվի,
Անիմաստ է ու վտանգով է լի...
Վտանգն է կախված մեր գլխին հիմա,
Հին ու թափանցիկ մի մեծ տոպրակով,
Որն ամեն վայրկյան կարող է պայթել...
Բայց դա թույլ չենք տա...
Վտանգավոր է...
Քանի որ պայթյունից, այն էլ վտանգի,
Զոհեր կլինեն, ոչ ոք չի փրկվի...
Եվ կքանդվի աշխարհը այս մեծ
Իմ ու քո գլխին՝ հենց մեր պատճառով...
Քանի որ տեսանք ռումբը ահարկու,
Բայց չփորձեցինք պայթյունը կանխել,
Պայթյունից հետո պարզ է դառնալու
Լոկ մեր սրտերն են զուր տեղը զոհվել...

12.08.2014

ՔԵԶ ՀԵՏ ԿԼԻՆԵՄ ՄԻՇՏ

Ես միշտ քեզ հետ եմ,
Քեզ հետ, քո կողքին,
Ինչ էլ որ լինի
Ես քեզ չեմ լքի..
Քեզ հետ է նաև սիրտս,
Եվ հոգիս հավետ քո կողքին,
Քո շորջն է պտտվում միտքս,
Պահապան կլինեմ քո կողքին...
Պատրաստ եմ օգնելու քեզ միշտ,
Խորհուրդներ տալ պարզ,
Քեզ ցույց տալ ճանապարհը ճիշտ,
Եվ երկինքը զուլալ ու պարզ...
Պատրաստ եմ փրկել քեզ չարից,
Եվ բարին տարածել շուրջբոլոր,
Նոր ճամփա արարել վարդերից,
Վարդի բույր տարածել շուրջբոլոր...
Ես պատրաստ եմ մահվան հետ կռվել,
Քեզ փրկել մահվան ճիրաններից,
Իմ կյանքը փոխել քո կյանքով,
Միայն, թե չբաժանվեմ քեզանից...
Պատրաստ եմ աշխարհը փոխել,
Եվ դարձնել այն մի դրախտավայր,
Քեզ համար մի նոր դրախտ ստեղծել՝
Հրաշքներով լեցուն մի վայր...
Քեզ հետ կլինեմ և այն ժամ,
Երբ անգամ մահացած կլինեմ,
Աչքերս հավիտյան փակված.
Սակայն քեզ ես միշտ կտեսնեմ...
Եվ ոչինչ չի կարող ինձ ստիպել,
Ինչ որ կերպ մոռանալ քեզ,
Ինչ որ կերպ մտքիցս քեզ հանել,
Էլ ուր է, թե լքեմ քեզ...

05.08.2014

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

Մի տարօրինակ իրավիճակ.
Անորոշության մի մեծ օվկիանոս,
Եվ բազում հարցեր բազմաբովանդակ,
Որոնց կենտրոնում կանգնած ես դու...
Ես չեմ հասկանում սիրո±ւմ եմ քեզ,
Թե±կարոտում եմ հիմա պարզապես,
Կարոտում եմ լոկ այն վայրկյանները,
Որոնց ընթացքում կողքիդ էի ես...
Թե±պարզապես հիշում եմ անցած,
Եվ հուշ դարձած ակնթարթները,
Ակնթարթ, որում նայում էի անսպառ,
Նայում էի անթարթ քո ծով աչքերին....
Ակնթարթ, որը մի դար էր կարծես,
Լցված ջերմությամբ՝ քո ջերմությամբ,
Ակնթարթ, լցված ծով գեղեցկությամբ,
Եվ քո հմայքով, սիրով քնքշությամբ...
Մի տարօրինակ օվկիանոս է սա,
Եվ շատ անորոշ մի իրավիճակ,
Որում ընկղմվել, խորտակվել եմ ես,
Բայց չեմ հասկանում, թե ինչի±համար...

04.08.2014

ԻՆՁ ՊԵՏՔ Է ՀԻՄԱ

Առանց քեզ անչափ տխուր եմ հիմա,
Անչափ մենակ եմ հիմա առանց քեզ,
Առանց քեզ շուրջս ամայություն է,
Աչափ դատարկ է հոգիս առանց քեզ...
Այն լիությունը, որն իմ ներսում էր,
Երբ կողքիդ էի ես և կողքիս էիր դու,
Հիմա չքվել է և ինձ լքել է,
Ինձ մոռանցել ու լուռ հեռացել է...
Եվ այն ջերմությունն անգամ շատ սառն է,
Որն ինձ է հասնում պայծառ արևից,
Այդ ջերմությունը ինձ չի ջերմացնում,
Քանզի հեռու եմ հիմա քեզանից...
Ինձ հիմա պետք է քո ջերմությունը,
Քո նրբությունն է հիմա անհրաժեշտ,
Ինձ պետք է հիմա կողքիս դու լինես,
Որ միասնանանք և դառնանք մեծ ես... 

01.08.2014

ՔԵԶ ԻՆՉՊԵՍ ԿՈՉԵՄ

Կրկին կարոտն է ինձ այցի եկել,
Բայց ում, ցավոք դա չեմ հասկանում,
Մի±թե կրկին քեզ, դու իմ հեռավոր,
Բայց սրտիս շատ մոտ անծանոթուհի..
Մի±թե քեզ կրկին տեսնելու տենչն է
Ստիպում մտածել, անվերջ երազել,
Մի±թե քեզ կրկին գտնելու հույսն է
Իմ ճամփան կրկին նոր լույսով պատել...
Բայց ես չգիտեմ քեզ որտեղ փնտրեմ,
Եվ ես չգիտեմ, արդյո±ք կգտնեմ,
Բայց միևնույն է քեզ կաոտում եմ,
Քեզ հանդիպելու մասին երազում...
Սակայն կա մի հարց. Անունդ ի±նչ է,
Անունը անգամ ես քո չգիտեմ,
Լոկ գեղեցկությունդ է հոգիս գրավել,
Չգիտեմ անգամ քեզ ինչպես կոչեմ..
Ես տեսել եմ քեզ շատ կարճ մեկ վայրկյան,
Չէ, մեկ ակնարթ, բայց դա էլ բավ էր,
Որ ես հիմա լուռ նստած խորհում եմ,
Քեզ կարոտում եմ ու քեզ եմ փնտրում...


Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար