div id='wrapper-video'>

Բարի գալուստ Գոռ Վարդանյանի անձնական բլոգ... Այստեղ գրված յուրաքանչյուր միտք հեղինակի մտավոր սեփականությունն է և յուրաքանչյուրն, ով կցանկանա ինչ-որ կերպ կիսվել ստեղծագործությամբ կամ տարածել այն` պարտավոր է նշել հեղինակի անուն-ազգանունը, կամ հղում կատարել դեպի հեղինակի անձնական բլոգ... Շնորհակալություն և բարի ընթերցում...

14.06.2017

ԻՄ ՓԱՌՔԻ ՃԱՄՓԱ


Քո սպիտակափառ գագաթն եմ տենչում
Ամեն առավոտ աչքս բացելիս,
Իմ բաժին կարոտն եմ անդադար խեղդում
Ամեն ակնթարթ աչքս թարթելիս...
Եվ քո անարատ օդն եմ փափագում
Գագաթիդ կանգնած անընդհատ շնչել,
Քո գիրկը բերող ճամփան եմ փնտրում,
Լուռ երազելով քո գրկում քնել...
Քնել, արթնանալ քո վեհ լանջերին,
Գագաթդ դարձնել իմ փառքի ճամփան,
Եվ վերականգնել արդարությունը,
Որ քո պատկերին կարոտ չմնամ...
Ուզում եմ պառկել քո վեհ փեշերին,
Որ միաձուլվեմ հող ու քարերիդ,
Դառնալ մասնիկը անսանձ բնության,
Դառնալ մասնիկը անցած դարերիդ...

12.06.2017

ՀԱՂԹԱԿԱՆ ՈԳԻ


Դուք լուռ քնած եք, ես եմ լոկ արթուն,
Այս փորձություններից քունս չի տանում,
Ամեն քայլափոխ մի նոր փուլ կյանքի
Այս ճանապարհից հանգիստ չեմ առնում...
Ամեն մի քայլս մի փորձություն է,
Կյանքի դեմ կռիվ, ապրելու պայքար,
Իսկ հաղթանակն ինձ միշտ ուղեկցում է,
Հոգիս բորբոքված հրդեհ է անմար...
Այսքան տարիներ կռվել եմ անպարտ,
Անցել իմ ճամփան ճակատս միշտ վեր,
Ճակատագրի դեմ բյուր ճակատամարտ,
Ոչ մի պարտություն. լոկ հաղթանակներ...
Շատ է կյանքը ինձ հակառակ կանգնել,
Բայց ոգին իմ բիրտ միշտ չի կոտրվել,
Անցել է սարեր, ձորեր է  անցել,
Բայց միևնույն է ուժը չի կորցրել...
Ամեն մի քայլը մի հզոր զարկով
Խփել է գետնին` իր հետքը թողել,
Եվ պատմության հուշերի էջում
Իրենից հետո նոր էջ է թողել...
Բազում տարիներ ապրել եմ անպարտ,
Անթիվ ճամփաներ անսասան անցել,
Բայց պատիվս միշտ պահել անաղարտ,
Անվերջ կռվել եմ, երբեք չեմ ծնկել...
Տարիներ ի վեր ճակատագիրն ինձ
Նոր փորձություն է լուռ հրամցրել,
Բայց իր մատուցաց սկուտեղով ես միշտ
Իմ հաղթանակն եմ ետ վերադարձրել...

21.03.2017

ԵՍ ԵՄ ԱՅԴ ՀԱՅԸ


Այս տողերը ընթերցելիս յուրաքանչյուր ոք թող անպայման հիշի մի կարևոր բան, որ կարդում է ի՛ր անունից, և որ այս բանաստեղծությունը ծնվել է ի՛ր հոգու խորքում ... Երբ յուրաքանչյուրս գիտակցենք, որ հենց մենք ենք այն հայը, ով պետք է կերտի Հայաստանի ապագան, կհասնենք այն արդյունքին, որին միշտ ձգտել ենք...
Մեզ պարզապես անհրաժեշտ է գիտակցել, որ մենք ենք մեր երկրի տերը, և որ մենք չունենք այն մարդկանց կարիքը, ովքեր պետք է ցույց տան ճանապարհ, որով մենք կկարողանանք հասնել մեր նպատակին...

Ես եմ այն միակ հայն այս ախարհում,
Ով պետք է փրկի հայ միտքն ու ոգին,
Եվ թեկուզ շրջի ամբողջ աշխարհում,
Անպայման կհասնի իր նպատակին…
Ոչինչ չի կարող փակել իմ ուղին,
Խոչընդոտ դառնալ իմ ճանապարհին,
Եվ ոչ մի բիրդ պատ այս մեծ աշխարհում
Չի կարող հաղթել իմ կամքի ուժին...
Կքանդեմ ամեն դարպաս ու պարիսպ,
Որը կխանգարի ինձ առաջ շարժվել,
Կհասնեմ անպայման իմ նպատակին,
Կամքս կթելադրեմ ճամփաս փակողին..
Կարթնացնեմ հայի կամքը քուն մտած,
Եվ ոգեղեն ուժը, ծածուկ թաքցված,
Հային իր ստեղծած դժոխքի միջից,
Կտանեմ դրախտն իմ ձեռքով կերտած…
Ու ամեն հայ ինքը կհասկանա,
Որ ինքն է տերը իր երազների,
Ոչ ոք չի կարող խանգարել նրան,
Եթե ամուր է մայր հողի վրա…
Մայր հողն է, որ ինձ միշտ ուժ է տալիս,
Եվ սնուցում է անսպառ զորությամբ,
Իմ արմատներն են տարածված այնտեղ,
Իսկ արմատները կտրել չեն կարող…
Ես եմ այն միակ հայն այս աշխարհում,
Ով չի վախեցել երբեք ոչնչից,
Ում երակներում, ում սրտի խորքում
Հայի անխարան ոգին է ապրում…

20.02.2017

ԱՐԵՎ ԱՉՔԵՐՈՎ


Հրաշագեղ, լուսավոր,
Մի արև զորավոր,
Ինձ բարև ուղարկեց
Երկնքից հեռավոր…
Եվ ժպտաց ինձ բարի
Ժպիտով գերբնական,
Աչքերիս նայելով
Հայացքով դյութական…
Նրա ջերմ հայացքում
Ես տեսա կյանքն անսպառ,
Ու լցվեց իմ հոգին
Տենչանքով մի կայտառ…
Այն ասես գետ լիներ,
Որն հոսում էր վարար,
Պարուրելով շուրջս լոկ
Ապրելու տենչով անմար…
Հեռավոր երկնքից
Աչքերդ ինձ փայլեցին,
Եվ թվաց հրեշտակներն
Ինձ նվեր ուղարկեցին…
Քո տեսքով, աչքերով,
Բնության  ծաղկունքով,
Քո սրտի դրախտի
Մաքրամաքուր պարտեզով…

17.02.2017

ԻՄ ԱՉՔԵՐՈՎ ՏԵՍԱ


Իմ աչքերով տեսա
Այն հրաշքը հզոր,
Որն իմ առջև բացվեց
Քո աչքերի ծովով…

15.02.2017

ՔՈ ՍՐՏԻ ԱՄԵՆ ԶԱՐԿԻ ՀԵՏ


Այնտեղ, ուր բարին է ապրում,
Քո սիրտն է բաբախում անվերջ,Ք
ո սրտի քնքույշ զարկերից
Գարուն է միշտ ծաղկում անշեջ…

21.12.2016

ԱՆՀՆԱՐ Է ԱՊՐԵԼ





















Առանց քեզ կարծես այս մեծ աշխարհում
Լինեմ ինչ որ մի փոքրիկ երևույթ,
Ով երբևից չի տեսել արև,
Ու չի հիացել շողով արևի...

09.12.2016

ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ԱՐՏԱՍՎԵՄ ՔՈ ԱՐՑՈՒՆՔՆԵՐՈՎ


Թույլ տուր թաքցնեմ արցունքներիդ տակ
Աչքերը իմ թաց,
Դու արտասվիր իմ փոխարեն,
Ես արտասվել չեմ կարող…
Թույլ տուր թոթափեմ թախիծը սրտիս
Խնդրում եմ մի փոքր երկար կողքիս կաց,
Ինձ համար թանկ են արցունքները քո,
Ինձ համար թանկ են աչքերը քո թաց…

11.11.2016

ՔՈ ՍՐՏԻ ԱՄԵՆ ԶԱՐԿԻ ՀԵՏ

Այնտեղ, ուր բարին է ապրում,
Քո սիրտն է բաբախում անվերջ,
Քո սրտի քնքույշ զարկերից
Գարուն է միշտ ծաղկում անշեջ…

13.10.2016

ԱՅՍ ԻՆՉՊԵ՞Ս ՓՈԽՎԵՑԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Այս ինչպե՞ս փոխվեցին ժամանակները,
Փոխելով իրենց հետ մարդկանց,
Այն ճամփան, որն անցնելը դյուրին էր,
Դարձրեցին մեզ համար անանց:



Դեպի վերև Դեպի սկիզբ Դեպի վերջ Դեպի ներքև Ընթերցում Դադար